Նոր նստաշրջան, նոր հոգսեր. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 12-ին կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ Ամիսներ շարունակ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ: Տեղեկություններ շրջանառվեցին, որ դաշինքում ստորագրահավաք են նախաձեռնել: Դաշինքի ամբողջ ցուցակը` մինչեւ վերջին մարդն ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու եւ ֆրակցիայի պատգամավորները վայր կդնեն մանդատները։ Սա արվում է, որպեսզի դավաճաններ չհայտնվեն եւ մանդատը վերցնելով իշխանությունների կողմը չանցնեն: Սակայն դաշինքից այս տեղեկությունները չեն մեկնաբանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցուցակը կազմված է 153 անունից եւ այդքան մարդու համաձայնությունը` մանդատը չվերցնելու հետ կապված, ստանալը դյուրին բան չէ: Բացի այդ` օգսոստոսի 2-ից լրացել է վարչապետի անձեռմխելիության մեկ տարին, եւ խորհրդարանը կարող է անվստահության գործընթաց սկսել Փաշինյանի դեմ: Սակայն երկու կողմերի մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմության ու իշխանության միջեւ վերջին ամիսներին այն կարգի անջրպետ է առաջացել, որ գաղտնի բանակցությունները` անվստահության գործընթաց սկսելու հարցով, ֆանտաստիկայի ժանրից են։ Իսկ ընդդիմությունը միայնակ չունի բավարար ձայներ, որ այդ գործընթացը հաջողությամբ իրականացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով