Ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերում ոչ հիմնա­կան շինությունների հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները

 

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման ժամանակ ներկայացվել են աղետի գոտու բնակավայրերում տեղադրված (կառուցված) ոչ հիմնա­կան շինությունների հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առաջիկա անելիքները, ձևավորված նախնական մոտեցումներն ու առաջնահերթությունները: Կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվելու ոչ հիմնական շինությունների հետագա տնօրինման և դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հետ կապված մոտեցումներն ու առաջնահերթությունները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ որոշման նախագիծը ներկայացնել նաև ՀՀ Ազգային ժողով՝ համապատասխան հանձնաժողովներում քննարկելու և առաջարկություններ ձևավորելու նպատակով:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

11 + seventeen =