Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք. Տիգրան Աբրահամյան

Անկախ ՀՀ քաղաքական իշխանության տապալումներից և հայրենիքի դեմ ծավալած դավադրություններից, պետք է արժանին մատուցել բոլոր այն զինծառայողներին, որոնք հետպատերազմյան բարդ, ծանր իրավիճակում պատվով կատարում են իրենց մարտական խնդիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար՝ գիտակցել, որ իր թիկունքում պետություն և քաղաքական պատասխանատվություն կրող ղեկավար չկա ու միևնույն ժամանակ ուժերի գերլարումով կենտրոնանալ ծառայության և երկրի պաշտպանության վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք։

Այսպիսի վիճակներում մեր զինծառայողը պետք է իմանա, որ ինչ էլ լինի հասարակության մի մեծ հատված մշտապես սատարելու է հայրենիքի պաշտպաններին։

Ես ինքս ճանաչում եմ մեծ թվով զինծառայողների, սպաների, ովքեր այս լարված օրերին, մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են մոտենում իրենց ծառայությանը և հայրենիքի ու մեր բոլորի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար ընկածներին, համբերություն և տոկունություն մեր զինծառայողներին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով