Իշխանազավթումը սպասարկած ԶԼՄ-ների մասին.Տիգրան  Վարդանյան

ՀԿ  խորհրդի  անդամ  Տիգրան  Վարդանյանը  ֆեյսբուքյան   իր  էջում գրում է.
Որոշ ջուր պղտորողներ` ընդդիմության ներսում «մեղավորներ փնտրելու», իսկ իրականում կապիտուլյանտի ջրաղացին ջուր լցնելու շրջանակներում սկսել են հիմա էլ գրել իշխանազավթումը սպասարկած զլմ-ների մասին: Ուրեմն իշխանազավթման ողջ գործընթացը ստերով ու քարոզչական աղբով սպասարկել են բացառապես արևմտյան շահերի խմբերը ներկայացնող զլմ-ները՝ Ազատություն ռադիոկայանը, Ֆակտորը, Սիվիլնեթը, 1in.am-ը և այլն: Էս լրատվականների կողմից ամբողջությամբ խեղաթյուրվել է փողոցում տեղի ունեցողը, իսկ Հանրային հեռուստաընկերությունն ու այդ ժամանակվա իշխանությունների հետ ասոցացվող մյուս Հ/ը-երն ու էլեկտրոնային մամուլը ամեն օր թիրախավորվում էր իշխանազավթների կողմից:
Էս ակնհայտ փաստերը չտեսնելու համար պետք ա լինել իշխանական ակտիվ կամ լատենտ քարոզիչ:
Իսկ թե ինչի Նաագահի հրաժարականից հետո Հ1-ի ՊՏՍ-ը հասավ Հանրապետության հրապարակ, ապա էդ հարցադրումն անողին խորհուրդ եմ տալիս դրա պատասխանը ստանալ այն ժամանակվա Հանրայինի գործող ղեկավարությունից, վստահ եմ, որ հարցադրումն անողն էդ հարցը իրական հասցեատիրոջը տալու ավելի շատ հնարավորություն ունի քան իր գրածը կարդացողների մեծ մասը:
Հ.Գ. Դադարեք ջուր ցանել՝ կամ դադարեք զբաղվել ջրցանությամբ, քանի որ ինչ էլ երկնեք միևնույն ա չեք կարողանալու ջրել՝ էդ օրերին երկիրը աղետի մեջ մտցնելու շրջափուլին մասնակցած ձեր նեղ շրջապատի հիացական նկարները «հանցանքի վայրից»:
Միշտ հիշեք. ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով