Ինչպես դուրս գալ այս փակ շրջանից.Վահե Հովհաննիսյան

 

Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։
Ընդդիմություն լինում է քաղաքական դաշտի, քաղաքական պրոցեսների, քաղաքական բանավեճի պայմաններում։
Այսօրվա Հայաստանի պայմաններում ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել. փլուզվող պետություն, աննկարագրելի թվով զոհեր, Արցախի կորստի նախաշեմ, անհեռանկար և հուսահատ հասարակություն, թշնամու կողմից նոր ճնշումներ ու սպառնալիքներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ քաղաքական դասավորվածություններ։ Այս պայմաններում նույնիսկ իշխանություն, մեծ հաշվով, չկա, էլ ո՞ւր մնաց՝ ընդդիմություն։
Ամենակոպիտ սխալներից է՝ այսօրվա Հայաստանում ինքնաընկալվել որպես ընդդիմություն, որպես խորհրդարանական ընդդիմություն, որպես նվազ ձայներ ստացած քաղաքական միավոր։ Դա էապես փոքրացնում է օրակարգի դիապազոնը և լայն հասարակության հետ կոմունիկացիոն հնարավորությունները։ Չի կարելի ելման կետ ընդունել վերջին ընտրությունների անառողջ արդյունքները. ի վերջո, դա նույնն էր, թե Տիտանիկից փրկվածները վստահության քվե տային Տիտանիկի նավապետին։

Հայաստանին հիմա ոչ թե ընդդիմություն է պետք, այլ՝ առկա կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա հասարակությանը հեռանկարը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ցույց կտա իրավիճակը կայունացնելու, վտանգները նվազեցնելու, պետությունը կանխատեսելի զարգացման հուն բերելու ճանապարհը։ Կառավարող թիմին այլընտրանք, որը ժողովրդին մենակ չի թողնի, քաղաքացուն, հանրային տարբեր շերտերին մենակ չի թողնի ու մարդկանց հետ կխոսի՝ նրանց կողմից վստահության որոշակի պաշար ունենալով։

Գործող կառավարող թիմը հասարակությանը դնում է հոտի տեղ՝ ընդհանրապես չի խոսում հասարակության հետ, կարևոր, շրջադարձային բանակցություններից առաջ չի խոսում, ոչ մի կարևոր հարցի շուրջ չի խոսում։ Վարչապետ, նախագահ, արտգործնախարար փոխում են մեր պետության աշխարհագրությունը, քարտեզը, պատմությունը, հեռանկարը՝ առանց հասարակության հետ մի բառ քննարկելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարող թիմին այլընտրանքի հիմնական առաքելություններից մեկը բարդ ու բազմաշերտ հասարակության հետ վստահության երկխոսություն հաստատելն է՝ վերափոխելով նարատիվը, որ հասարակությունը հոտ չէ, այլ՝ ուժեղ ու վճռական գործոն։ Ընդդիմությունը չի կարող փոխել վիճակը, իսկ կառավարող թիմին այլընտրանք սոլիդ համակարգը՝ կարող է։

Կառավարող թիմին այլընտրանքի և ընդդիմության բովանդակային տարբերությունները լավ հասկանում են հարթակի առանձին գործիչներ, շա´տ ավելի լավ հասկանում է հրապարակը, իսկ լայն հասարակությունն ուղղակիորեն արդեն դնում է այդ պահանջը՝ ձևավորել գործող իշխանությանը սոլիդ այլընտրանք, որը կխոսի իր հետ՝ իր պրոբլեմների մասին և ունակ կլինի դառնալ իշխանություն։ Շարունակությունը տեխնիկական հարց է։
Լայն հանրության թվացյալ անտարբերության հետևում իրականում այս չբավարարվող պահանջն է։ Ի՞նչ պարտադիր է՝ ընտրությունը լինի քվեարթերթիկով, հիմա էլի ընտրություն է՝ գնալ հին ճանապարհո՞վ, թե՞ բաց քննարկել ու հասկանալ՝ ինչն է մեզ խանգարում, և գնալ լուրջ վերափոխումների ճանապարհով։ Հենց դա արեցինք, բարդ ու «անլուծելի» թվացող հարցերը՝ տեխնոլոգիաների, ձևակերպումների, կոնսոլիդացիայի, հանրային ակտիվության, դրսի աջակցության, արտաքին ընկալման, նոր դեմքերի, նոր ասելիքի, կստանան իրենց պարզ լուծումները։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

9 − six =