Ի՞նչն է միավորում թուրքերին, բոլշևիկներին, Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին․ Անդրանիկ Թևանյան

 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արգելում է սփյուռքի դաշնակցականներին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Արդեն 3–րդ դեպքն է արձանագրվել։Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստորեն, սրանք Թուրքիայի հետ պայմանավորվում են երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանները, բայց արգելում են մեր հայրենակիցներին հատել ՀՀ սահմանը, քանզի նրանք դեմ են նիկոլական իշխանությանը։

Դաշնակցականների դեմ 1890–ից հետո արգելք ու հետապնդում կիրառել ու կիրառում են 4–ը՝

1․ Թուրքիան՝ Աբդուլ Համիդ 2–րդից սկսած,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Բոլշևիկները,

3․ ՀՀՇ–ական իշխանությունը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ,

4․ ՀՀՇ–ի ու ՀԱԿ–ի արտադրական թափոն հանդիսացող ՀՀ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Դաշնակցության 132–ամյա պատմությունը հաշվի առնելով՝ այդ կառույցին կարելի է բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնել ու քննադատել բազմաթիվ սխալների համար, բայց կա մի բան, որի համեմատ ստորադասվում են բոլոր մեղադրանքներն ու սխալները։ Դա արամմանուկյանների միջոցով 1–ին հանրապետության ծնունդ ապահովելն է։ Դաշնակցականների դեմ պաթոլոգիկ ձևով կռիվ տվողները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հենց սա՝ հանրապետության ծնունդը չեն ներում նրանց։
Երբ ՀՅԴ–ի դեմ կռիվ է տալիս Թուրքիան կամ բոլշևիկը, հասկանալի է։ Բայց երբ ՀՅԴ–ն հրամանագրով արգելում է (1994թ․) կամ ՀՅԴ–ականներին Հայաստան մուտքը փակում է (2022թ․) հայաստանյան իշխանությունը, ապա դա հակաանկախականություն է։ Ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկություն»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով