Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

 

Օգոստոսի 8-ին, ժամը 15։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում՝ «Լիդեր Կոմպլեքս» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել են վարորդի խցիկը՝ մասամբ, բեռնախցիկի ծածկը՝ 5 քմ և 3 հատ 20 լիտրանոց ազոտական թթվի տարա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով