Հրդեհ Բարեկամավան գյուղում

 

Օգոստոսի 12-ին, ժամը 12։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարեկամավան գյուղում այրվում է անասնագոմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:42-ին, մարվել՝ 14:12-ին: Այրվել են անասնագոմի տանիքում կուտակած անասնակեր (մոտ 120 հակ), տանիքի փայտե կառուցատարրերը և ազբոշիֆեր (մոտ 36 քմ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով