Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

 

Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
❗️ Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով