Հերոսին փոխարինեց մեկը, ով նախկինում երբեք չի թաքցրել իր բացասական վերաբունքը Արցախի և Արցախահայերի վերաբերյալ.Արմեն Ամիրջանյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Արմեն Ամիրջանյանը   գրել է
Գերագույն Գլխավոր հրամանատարը, ով կարողացավ Հայաստանի դիրքերը բարձրացնել միջազգային հանրության առաջ, Լինելով պահանջատեր ՝Հայոց Ցեղասպանության և Արցախի ինքնորոշման հարցերում։
Հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ էր, որ թուրքիան չեր կարողանում բացահայտ օգնել զավթիչ ադրբեջանին։ Ցեղասպան թուրքիան ուներ խնդիրներ Եվրոինտեգրման հարցում, քանի որ կար Հայոց Ցեղասպանության ճանաչման հարց և պահանջատիրություն պետական մակարդակով։
Զավթիչ ադրբեջանը մի քանի անգամ փորձեց սադրել, բայց ստացավ արժանի հակահարված և խոնարհ եկավ բանակցային սեղանի մոտ։
Պահանջը պարզ էր և արդարացի, Հայաստանը պահանջում էր՝ Արցախի ինքնորոշման իրավունք, իսկ թշնամին փորձում էր անել ամենը, որ հայաթափվի Արցախը և զավթի տարածքը։ Թուրքիան փորձում էր օգնել իր ցեղակից քոչվորին, բայց ուներ խնդիր Ցեղասպանության ճանաչման հարցում, և չէր կարողանում անմիջական միջամտել իր ցեղակից քոչվորների զավթողական քաղաքականությանը։
2019թ֊ի մարտ ամսին լրանում էր Նախիջևանի պայմանագրի 100 տարի որով նախատեսվում էր տարածքի նկատմամբ իրավունքների փոխանցում Հայաստանին։
Եկավ չարաբաստիկ 2018թ֊ը, “ամբոխները խելագարված” հեղեղեցին Երևանի փողոցները, պարալիզացվեց քաղաքը, իսկ ամբոխի պահանջը մեկն էր ՝ Սերժ Սարգսյանին հեռացնել պաշտոնից։
Կատարվեց պահանջը և հաղթանակած ղեկավարին փոխարինեցին թերուս, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, լիբերալ հայացքներով և սկանդալային հոդվածներ գրող մեկով։
Հերոսին փոխարինեց մեկը, ով նախկինում երբեք չի թաքցրել իր բացասական վերաբունքը Արցախի և Արցախահայերի վերաբերյալ, ով միշտ հեգնել և չարախոսել է բարձրաստիճան զինվորականների և հասարակության մեջ կշիռ ունեցող անձանց հանդեպ։
Ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ 2018թ֊ից ի վեր։ Աստիճանաբար սկսեց թուլացվել Հայաստանի դիվանագիտական կորպուսը, պրոֆեսիոնալ դիվանագետներին սկսեցին փոխարինել դիլետանտ և անգամ համապատասխան կրթություն չունեցող անփորձ կադրերով։
Սկսվեց քաղաքական հետապնդումները, դրանց առաջին “զոհը” դարձավ Արցախի հերոս Գեներալ Գրիգորյանը, ով շինծու հոդվածով նախ կալանավորվեց այնուհետև ոչ բավարար բժշկական օգնության պատճառով կորցրեց առողջությունը։ Հուշագրավ է գեներալին ձերբակալելու հիմքը ՝ նախ պետական լծակներով մի ֆիլմ նկարվեց ՝ ” тушонка шоу”, այնուհետև կեղծ և շինծու հոդվածով կալանավորվեց գեներալը….
Սկսեցին հետապնդվել բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ներդրում Արցախի ինքնորոշման և որպես պետություն կայացման հարցում։
Արցախի բանակցային պրոցեսի մասով նորընտիր ոչ բարով ղեկավարը ՝ նախ հրաժարվեց նախորդ իշխանությունից թողնված ժառանգությունից, այնուհետև հայտարարեց, որ ՝ սկսում է իր զրո կետից։
Ստեփսնակերտում հայտարարեց, որ Արցախը ՝ Հայաստան է և վերջ։
Դրանով լեգիտիմ իրավունք տրվեց զավթիչ քոչվորին սկսել ռազմական գործողություններ Արցախի դեմ։ Դրան հաջորդեց դավադիր և ցեղասպան պատերազմը, որտեղ թշնամին անարգել առաջ շարժվեց և “գրավեց” Շուշի քաղաքը….
2020թ Նոյեմբերի 9֊ին կնքվում է եռակողմ զինադադարի պայմանագիր, որում հստակ նշվում է, որ ՝ կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները մնում են այդ պահին իրենց կանգնավ տեղանքում և առաջ չեն շարժվում։ Դրանից հետո բանավոր կարգով թշնամուն են հանձնվում Արցախի, ինչպես նաև Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող մի շարք այլ բնակավայրեր։
Հիմա հերթը Բերձոր քաղաքինն է իր մի քանի գյուղերով։ Վերլուծելով անցած 4 տարիներին տեղի ունեցածը կարելի է ենթադրել, որ կրկին բանավոր կարգով թշնամուն են հանձնվել Արցախը մայր Հայաստանի հետ կապող ռազմավարական և կենասկան նշանակություն ունեցող ճանապարհներ և Բերձոր քաղաքը….
Նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիան դեռ շարունակվում է, և կշարունակվի այնքան, քանի դեռ հասարակությունը զբաղված է տեղեկատվական աղբի վերլուծությամբ, բամբասանքներով, չար նախանձով, սեփական անգրագիտության, տկարության և “չքավորության” մեջ մեղադրելով այլոց։ Այսպես շարունակվելու դեպքում շատ կարճ ժամանակ անց Հայաստան պետություն ուղղակի գոյություն չի ունենա, իսկ այդ պրոցեսը ցեղասպան և զավթիչ հարևանները արդեն սկսել են։
Դեռ հնարավորություն կա փրկել իրավիճակը, անգամ Արցախի համար…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով