Հայտնաբերվել է ականանետի ական (թարմացված)

 

Օգոստոսի 1-ին, ժամը 18։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում հայտնաբերվել է զինամթերք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

4 × three =