Հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության ուղղված ցանկացած քայլ, ծրագիր ինքնին ողբերգություն է.Աբրահամյան

 

ԱԺ  պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ադրբեջանի նախագահը նախօրեին անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի երկայնքով նոր երթուղու շինարարական աշխատանքներին, նշել է, որ վերջին 6-7 ամիսներին, շինարարական ընկերության ներկայացուցիչների աշխատանքն առանց ռուս խաղաղապահների ուղեկցման է իրականացվել և նրանք տեղում հնարավորություն են ունեցել շփվելու տեղի հայ բնակիչների հետ։
Խոսքի ընդհանուր միտքն այն է, որ այդ ընթացքում հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամություն չի եղել, նորմալ հարաբերություններ են հաստատվել և ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտություն էլ չի եղել։
Եթե նույնիսկ մի կողմ դնենք Ալիևի խոսքի քարոզչական զեղումները, ապա քաղաքական իմաստով բավականին վտանգավոր գաղափարի մասին է անոնս արվել։
Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ՝ այս դեպքում՝ ռուսների։
Եթե նկատի ունենանք, որ Արցախում խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետի ավարտին 3 տարի է մնացել, բնականաբար հասկանալի էր, որ արդեն հիմք է նախապատրաստվում խաղաղապահների ժամկետի չերկարացման կամ երկարացման դիմաց մեծ գին պահանջելու համար։
Իսկ հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության ուղղված ցանկացած քայլ, ծրագիր ինքնին ողբերգություն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով