Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի․ Իշխանյան

 

Արցախի հանրապետության Բերձոր և Աղավնո բնակավայրերի բնակիչներին, նույն Արցախի ղեկավարություն կոչվածը 20 օր ժամանակ է տվել բնակավայրերը լքելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իսկ Հայաստանու՞մ․․ամեն ինչ հանգիստ է։Վարչապետ կոչեցյալը ադրբեջանցիներին հրավիրում է Հայաստան, հայտարարում, որ կատարել է իր բարեկիրթ տիրոջ հրահանգը, հայկական զինված ուժերը հանելով Արցախից։Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր։

Ժողովուրդը շարունակում է իր «երջանիկ» առօրյան։ Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին  Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի»,- գրել է Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

9 − 2 =