«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց

Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը ՄԱԶԾ-ի աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել՝ 2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար:
***
Ավարտվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, շուրջ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
***
Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում ոռոգման ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Ավարտվել է 377մ ջրագծի փոխարինումը:
***
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն այսօր ուղևորափոխադրումն իրականացնում է ավելի քան չորս տասնամյակ շահագործվող տրոլեյբուսներով: Իրավիճակը շտկելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ: Այդպես, ծրագրի արդյունքում 51 տրոլեյբուսից 30-ը կփոխարինվի: Բացի այդ, հավաքակայանում շարժակազմի լվացման համար կկառուցվի նոր, ժամանակակից կայան: Մրցույթն արդեն կայացել է:
***
Քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է սահմանված Երևանի շինհրապարակներում աշխատանքների որակի, կահավորման, նախագծերի և շինարարության թույլտվությունների համապատասխանության նկատմամբ: Ապրիլի 25-ից մինչ օրս արձանագրվել է խախտման 171 դեպք, որից 100-ը՝ շինարարության ընթացքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի առնչությամբ: Քաղաքում այսօր կառուցվող 237 շենքերից 49-ն էլ առայժմ նախազգուշացվել և ծանուցվել է:
***
Բացօթյա ապօրինի առևտուրը մայրաքաղաքում վերացնելու նպատակով առևտրի և ծառայությունների վարչությունը և հասարակական կարգի պահպանության ծառայությունը վարչական շրջանների աշխատակազմերի և ոստիկանության հետ ամենօրյա ստուգայցեր են իրականացնում: Նախորդ շաբաթ կազմվել է 30 արձանագրություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով