«Դիմադրության» շարժման պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն անթույլատրելի է համարում բանակից գումարով ազատվելու նախագիծը

«Դիմադրություն» շարժման Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովն այսօր հրավիրել է ընդլայնված նիստ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պաշտպանական եւ իրավապահ համակարգերի նախկին բարձրաստիճան ծառայողներ, ռազմական փորձագետներ։

Նիստում քննարկվել է ՀՀ ՊՆ կողմից շրջանառության մեջ դրված եւ հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միաժամանակ արձանագրվել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու դրույթն անթույլատրելի է եւ մերժելի։

Քննարկման մասնակիցները հաստատել են, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների միասնական հայեցակարգի բացակայության պայմաններում նման չհամադրված գործողությունները եւս մեկ անգամ փաստում են, որ 2018 թվականից սկսյալ, իշխանության գալով, այս քաղաքական ուժը հետեւողականորեն նպատակ ունի կազմալուծել ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավոր Զինված ուժերը, փոշիացնել Արցախյան ազատամարտով, զոհողություններով միս ու արյուն ստացած Բանակը։

44-օրյա պատերազմից հետո շարունակվում է Արցախի պաշտպանության համակարգի ապառազմականացումը, որից զերծ չեն մնում նաեւ ՀՀ Զինված ուժերը։ Այս ամենն արվում է, թշնամի երկրի ղեկավարի կողմից Հայոց բանակի թուլացման, զարգացման հնարավորությունների բացառման՝ պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանության ներկայացրած այս նախաձեռնությունը հերթական քայլն է վերացնելու ՀՀ Զինված ուժերը։

Քննակմանն արձանագրվել է, որ այս նախագիծը հակասահմանադրական տարրեր է պարունակում եւ ոչ թե ամրապնդելու է պաշտպանական համակարգը, այլ առավել խորացնելու է ներհասարակական անհանդուրժողականությունը՝ ծառայությունը դարձնելով ոչ թե պատվաբեր ու պարտադիր քայլ, այլ ձեւավորելու է չակերտավոր առանձնաշնորհյալների մի խումբ, որոնք իրենց սահմանադրական պարտքը կատարելուց ազատվելու են 24 միլիոն դրամանոց փրկագնով։

 

Քննարկումների արդյունքում որոշվել է շարունակել այս հարցի արծարծումը տարբեր հարթակներում, իսկ վերջնական ու միասնական դիրքորոշում ձեւավորելու համար առաջիկա օրերին Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվելու է լայն շրջանակների ընդգրկմամբ հանրային քննարկում, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Ի դեպ, քննակմանն անհանգստություն է հայտնվել նաեւ ՀՀ ՄԻՊ կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականության վերաբերյալ դիմումը՝ այն գնահատելով իբրեւ անվտանգային համակարգերի փլուզման իշխանական քաղաքականության մաս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

fifteen + sixteen =