Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի

 

Երևանում այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում կնոջ դի կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով