ՃՏՊ Երևանի Արմենակյան փողոցում

 

Օգոստոսի 13-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան 127 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1971 թ․) բախվել է հասարակական տրանսպորտի կանգառին, այնուհետև հարակից սյանը և վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող Ս․ Ղ․-ին (ծնված 1964 թ․)։

Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ավտոմեքենայի ուղևոր Շ․ Մ․-ն (ծնված 1954 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով