Այլընտրանքային ճանապարհով առաջինն անցել են Հարությունյանն ու Բալասանյանը. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը  գրում  է.Արցախը Հայաստանին կապող Լաչինի ճանապարհը երեկվանից չի գործում: Գործելու է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհը` 4.7 կիլոմետրանոց, որը կծառայի առաջիկա ամիսներին: Իսկ հիմնական ճանապարհը պատրաստ կլինի հաջորդ գարնանը: Այժմ Հայաստանն Արցախին կապող ուղին Բերձորի տարածքով սկսել է գործել: Առաջին ուղեւորները, որոնք երեկ անցել են այս ճանապարհով, եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք ժամը 18:00-ին մոտ դուրս են եկել Ստեփանակերտից, այս ճանապարհով հասել են Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղ, ապա ետ են դարձել, որպեսզի համոզվեն, որ ճանապարհն անվտանգ է եւ պիտանի շահագործման համար: Ժամը 20։00-ից կարող են այս ճանապարհով երթեւեկել նաեւ Արցախի մյուս բնակիչները: Ժամանակավոր ճանապարհի անխափան աշխատանքը հսկում են ռուս խաղաղապահները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով