Ավտովթար՝ Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ն, վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

 

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 06։00-ի սահմաններում Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր Opel-ի միջից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի մասին քննության բաժին, որտեղից ժամանել է քննչակն խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով