Արցախում հանրահավաք կանեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի օրվա առիթով ԱԺ բոլոր 5 խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին տեղի կունենա հանրահավաք: Ժամը 17:30-ին Ստեփանակերտի Ազատության հրապարակից քայլերթ կանեն, 19:00-ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում՝ հանրահավաք:

«Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է։ Հանրահավաքն ու երթն այդ օրվա խորհրդով են լինելու, մենք մեր խոսքն ենք ասելու բոլորին, որ Արցախը կա, կանգուն է, պայքարելու է իր իրավունքների համար։ Մենք եւս մեկ անգամ պետք է համայն աշխարհին փաստենք, որ պատերազմով հարցը չի լուծվել ու չի լուծվելու, միջազգային հանրությունը պարտավոր է ականջալուր լինել Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Սա ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության կազմակերպածն է։ Պետական տոն է, որը պարտավոր ենք նշել։ Ու ցանկացած մեկը, ով համարում է, որ Արցախը հայկական է ու պետք է մնա հայկական, պիտի լինի Արցախի հրապարակում։ Մենք հրավիրում ենք նաեւ Նիկոլ Փաշինյանին, թող ինքն էլ գա»,- ասաց ԱՀ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ Առաջին տարին է, որ այս օրը նշվելու է հանրահավաքով, նախկինում տոնական միջոցառումներ են կազմակերպվել, իհարկե՝ մինչեւ պատերազմը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով