Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն․ Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու #հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի։
Նախևառաջ հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` #Ռուսաստան, #ԱՄՆ, #Շվեյցարիա և այլն։ Նման օրինակներ ունենք, չնայած #Ադրբեջան/ն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն, և սա մենք տեսնում ենք ամենատարբեր երկրներում։
Բայց եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է #Արցախ/ին ու Ադրբեջանին, ապա մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ #հայաթափում, #կործանում և #ցեղասպանություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով