«88-ին ծանոթ անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի, Երևանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկար…»․ Մհեր Մկրտչյան

Կինոռեժիսոր, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «88-ին ծանոթ անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի: Ես 16 տարեկան էի, 3 գիշեր հորս հետ անցկացրեցի Լենինականում:

Երևանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկար….

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Լենինականում զարմանալի դեպքեր էին կատարվում, իսկական, իրական, հայ ազգը մեծարող, էն պարոդիա ֆիլմի հետ կապ չունեցող:

Քանոն նվագող հիմար չկար, նրան քննադատող ֆեյսբուք չկար….

Ես չգիտեմ ինչ կատարվեց մեր ազգի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես չգիտեմ ով ու երբ կգա իշխանության, բայց կդառնամ յուրաքանչյուր իշխանության թշնամի եթե չսկսեն ազգը կրթել, եթե չվերածնվեն հային բնորոշ մարդկային արժեքներ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով