Կինոռեժիսոր, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «88-ին ծանոթ անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի: Ես 16 տարեկան էի, 3 գիշեր հորս հետ անցկացրեցի Լենինականում:
Երևանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկար….
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Իսկ Լենինականում զարմանալի դեպքեր էին կատարվում, իսկական, իրական, հայ ազգը մեծարող, էն պարոդիա ֆիլմի հետ կապ չունեցող:
Քանոն նվագող հիմար չկար, նրան քննադատող ֆեյսբուք չկար….
Ես չգիտեմ ինչ կատարվեց մեր ազգի հետ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ես չգիտեմ ով ու երբ կգա իշխանության, բայց կդառնամ յուրաքանչյուր իշխանության թշնամի եթե չսկսեն ազգը կրթել, եթե չվերածնվեն հային բնորոշ մարդկային արժեքներ»: