Զոմբի ֆինանսիստների մանկության երազանքն ու ժամանակավոր հաղթանակը, կամ՝ ձախողված պետությանը բնորոշ ևս մեկ դասական օրինակ.Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն  Ճշմարիտյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

Քաղաքացու ստացած աշխատավարձն ու թոշակն իր սեփականությունը չէ՝ նա այլևս չի կարող տնօրինել, տիրապետել և կառավարել այն։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը` Հայկական դրամը չի կարող լինել սեփականություն։
Հաջորդիվ՝ քաղաքացիների մնացած սեփականությունը…
Օրինակ՝ սեփական բնակարանը հանձնվում է մասնավոր բանկին, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերն իրավունք չունի օգտվել ննջարանից (զուգարանից), և այլն, կամ՝ սեփական ավտոմեքենան կանգնեցվում է մասնավոր բանկին պատկանող և պահպանվող տարածքում, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերը կարող է օգտվել միայն առջևի նստարանից, և վարել միայն հինգշաբթի օրը… և այդպես շարունակ։
Թախանձագին խնդրանք իրավագետներին՝ պարզաբանել տարբերությունը։
Ստիպված եմ կրկին հրապարակել ներքոհիշյալը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով