Վայր եմ դնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Արթուր Խաչատրյան

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ՔՊ-ականները հերթական հարվածը հասցրեցին հայկական պառլամենտարիզմին, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և հայոց պետականության։ Խորհրդարանի ՔՊական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։ Որոշումներն ընդունվեցին միաձայն՝ Սովետական Միության ամենանողկալի ավանդույթներին համահունչ։

Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է իր մի հատվածը կորցնելու վտանգի առաջ, երբ հայոց պետականության ինքնիշխանության ոչնչացման ռեալ վտանգ կա, երբ ոսոխը մեզ շարունակում է պատերազմով սպառնալ, ՔՊականների միակ հոգսն իրենց աթոռներն են։ Թող մեզ իրենց արշինով չչափեն։ Թող հույս չունենան, որ մեր ընկերներին պաշտոնից, իսկ շատերին նաև ազատությունից, զրկելով նրանք կկասեցնեն մեր պայքարը։ Սա հայ ազգի գոյության, հայոց պետականության համար պայքար է, այլ ոչ թե պաշտոնի ու պարգևավճարների։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որևէ պաշտոնի, որ երբևիցե զբաղեցրել եմ, վերաբերվել եմ ամենայն լրջությամբ, բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ՝ ներդնելով ամբող գիտելիքներս ու եռանդս։ Սակայն, քաղաքական այս տրագիկոմիկ իրավիճակում քաղաքական պաշտոն զբաղեցնելն այլևս անթույլատրելի եմ համարում։ Ըստ այդմ, սույնով հայտարարում եմ, որ այսօրվանից վայր եմ դնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով