Պարոնայք խեղկատակներ, դուք ի՞նչ կապ ունեք Հայաստանի և ՀՀ Սահմանադրության հետ.Արմեն Ամիրջանյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Արմեն Ամիրջանյանը   գրել է

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է ինչի առթրվ շնորհավորում եմ մեզ բոլորիս։
Բայց օրը դեռ նոր բացված արդեն հասցրեց իր խորհուրդը կորցնել։
Այն պղծվեց և ծաղր ու ծանակի վերածվեց ՝ կապիտուլյանտի կողմից՝ ով ամեն կերպ ծաղրեց սահմանադրությունը և իրենց հռչակեց “ժողովրդավար”։
Սահմանադրական կարգի տապալումով իշխանազավթն այսօր իր ըեքստում ասում է՝ ընտրությունների միջոցով ժողովուրդն է ընտրում ՏԻՄ և ԱԺ անդամներին, իշխանությունը պատկանում է ժողովրդին։
ՏԻՄ ընտրություններում հաղթած բոլոր ընդիմադիր թեկնածուները հիմա գտնվում են անազատության մեջ։ Անգամ ընդիմադիր պատգամավորներ կան անազատության մեջ, որոնց ԱԺ ընթացակարգի համաձայն չէն զրկել մանդատից, բայց ազատազրկված են։
Կապիտուլյանտը հպարտությամբ հայտարարում է, որ ժողովուրդն է որոշում կայացնողը։ Այդ պատճառով էլ դիմադրության շարժման մասնակից ժողովրդին մահակներով լռեցնում էր, բերման ենթարկում և լուսաձայնային նռնակներ օգտագործում սեփական կապիտուլյանտ հետույքը աթոռին պահելու համար։
Հետաքրքիր է կապիտուլյանտի համար տեքստ գրողները իրականություն հետ որևէ աղերս ունեն՞, կարծում եմ որ, քանի որ իրեն հարգող մարդը գոնե հարց կտար ինքն իրեն՝
֊Պատերազմը ո՞վ հրահրեց և ՀՀ սահմանադրության ո՞ր հոդվածով տեղի ունեցավ դավադիր, ցեղասպան պատերազմը։
֊Արցախի հայրենազրկված քաղաքացիները Սահմանադրության ո՞ր հոդված դառան հայրենազրկված և ունեզրկված, գաղթականներ։
֊ՀՀ Սահմանադրության ո՞ր կետով Որոտան գյուղը նվիրաբերվեց հայատյաց և ցեղասպան ոսոխին և անգամ տեղանունը որոշվեց ի օգուտ ցեղասպանի…
Պարոնայք խեղկատակներ, դուք ի՞նչ կապ ունեք Հայաստանի և ՀՀ Սահմանադրության հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով