Պապիկյանը կմեկնի Կապան. այնտեղ թեժ է. «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է. «Վաղը՝ հուլիսի 10-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Սյունիքի մարզ՝ մարզկենտրոն Կապան։ Պապիկյանի այցը պայմանավորված է ոչ թե սահմանային լարումով, որին կրկին ականատես ենք լինում վերջին օրերին, այլ ներկուսակցական հարցերով։ Շաբաթ օրը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդ են ընտրելու։

Ավելի վաղ գրել էինք, որ Կապանում թեժ մրցակցություն է սպասվում, Պապիկյանը, ինչպես նաեւ վարչության մի շարք անդամներ, ըստ Սյունիքի մեր աղբյուրների, ներկա կլինեն գործընթացին եւ այն կվերցնեն իրենց «կոնտրոլի» տակ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ականների շրջանում խորհրդի նախագահի պաշտոնի համար թեժ մրցակցություն կա։ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն ու սանիկն է, հավակնում է ոչ միայն այդ պաշտոնին, այլեւ՝ առաջնորդել մարզի կուսակտիվին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում են՝ նա մարզպետական հավակնություններ ունի։ Մինչեւ վերջերս նրա մրցակիցը հարազատ զարմիկն էր՝ Նարեկ Բաբայանը, որը նախկինում Սյունիքի փոխմարզպետ էր նշանակվել, իսկ ամիսներ առաջ գործուղվեց ԶՊՄԿ։ Դավիթ Դանիելյանը շուրջ երկու ամիս է` պաշտոններ է խոստանում տեղի կուսակցականներին, փորձում է լուծել նրանց հարցերը, այլ կերպ ասած՝ դասական ընտրակաշառքը փոխարինում է այդ ճանապարհով, որ հենց իրեն ընտրեն մարզային ՔՊ խորհրդի նախագահ։

Բանն այն է, որ կուսակցության բարձրագույն մարմնից՝ վարչությունից հետո խորհուրդն է լինելու այն կառույցը, որի անդամները հնարավորություն կունենան, թեկուզ ձեւականորեն, մասնակցել որոշումների կայացմանը կամ գոնե մոտիկ գտնվել վերեւներին, կարճ ասած՝ համարում են կարեւոր լծակ։ Բացի այդ, խորհրդի նախագահի կարգավիճակը կշիռ ու ազդեցություն է տալիս տվյալ տարածքում։

Մենք տեղեկացանք, որ օրերս մրցակիցների թիվն ավելացել է, կուսակցական խորհրդի նախագահի պաշտոնի համար հայտ կներկայացնի նաեւ Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, որը փոխմարզպետի պաշտոնին նշանակվել է այս տարվա մայիսին՝ կալավանցի Ռոբերտի` Ռոբերտ Ղուկասյանի՝ մարզպետ նշանակվելուց եւ Կարո Ավանեսյանին փոխմարզպետի պաշտոնից հեռացնելուց հետո։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

3 + fifteen =