Օրեր առաջ մի թուրք ահաբեկչական գորշ գայլերի նշանն էր պարզել Ծիծեռնակաբերդում, հիմա՝ Էրեբունի ամրոցում են գորշ գայլերի նշանով անբարո հոլովակներ նկարում. Հոխիկյան

Էրեբունի պատմահնագիտական ամրոցի շուրջ բարձրացած աղմուկը անբարո և զզվելի է իր բովանդակության մեջ։ Կասկածից վեր է, որ տեսահոլովակի հեղինակները եթե նույնիսկ չեն ուղղորդվել ինչ-որ մեկի կողմից, ապա անկասկած ազդեցության տակ են, ինչը չի պակասեցնում հանցանքը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Նաիրի Հոխիկյան․

«Օրեր առաջ մի թուրք սրիկա ահաբեկչական գորշ գայլերի նշանն էր պարզել Ծիծեռնակաբերդում, հիմա ինչ-որ այլասերվածներ Էրեբունի ամրոցում են կրկին գորշ գայլերի նշանով անբարո հոլովակներ նկարում։ Սա միտումնավոր արժեհամակարգային հարձակում է մեր դեմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարելի է, իհարկե, մեղադրել թանգարանների ղեկավարությանը, որ այդ տարածքում նման հանցանք է կատարվում, բայց չմոռանանք, որ թանգարանների պահպանությունը ոչ թե տնօրենի, այլ ոստիկանության պարտավորությունն է։

Օրեր առաջ ինքս Էրեբունի ամրոցի տարածքում հայոց արքաների հետ կապված նկարահանում էի անում։ Ամրոցի ոստիկանական հենակետում նստած ոստիկանը նկարահանումների մոտ 2 ժամվա ընթացքում գոնե մեկ անգամ իրեն նեղություն չտվեց շրջել տարածքում և հետևել այցելուների վարքին։ Նման պայմաններում պարզ չէ՞, որ հանցագործները կարող են բույն դնել պատմական այդ վայրում, իսկ տնօրենը կամ գիտաշխատողները ոչ միայն պարտավոր չեն, այլև իրավունք էլ չունեն իրենց մասնագիտական աշխատանքի փոխարեն պահակություն անել տարածքում։

Թանգարան-ամրոցի տնօրեն Միքայել Բադալյանին ճանաչում եմ իր գործունեության արդյունքներով, և բնական է, որ Ուրարտուի թեմայով նրա գլխավորությամբ թանգարանի հաջողությունները շատերին դուր չեն գալիս և առիթներ են փնտրում՝ մեզ արատավորելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկական տեղեկատվական դաշտին ու հանրային գործիչներին առաջարկում եմ անտեղի չթիրախավորել Էրեբունի թանգարանի գիտական պատասխանատուներին։ Ինքս բազմիցս ու անձամբ տեսել եմ նրանց աշխատանքի ազգային ու բարձր որակը։

Կարող ենք ուղղակի փակել թեման ու անձայն պատժել դրսից եկած հանցագործներին, իսկ ոստիկաններին նկատողությունները նրանց վերադասի բարոյականության հարցն է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով