Նախկինում մեր Զինված Ուժերը հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորն էին, ինչը չեմ կարող ասել հիմա…Արմեն Ամիրջանյան

Ես կարծում էի, որ էլ զարմանալու առիթ չի լինելու կապիտուլյանտի վերընտրվելուց հետո, բայց արի ու տես, որ “մարշալ” Սուրիկը որոշելա “բարեփոխի” մեր հաղթանակած բանակը։
Այսօր հայտարարել է, որ Ռազմական ավիացոն ինստիտուտը և Վազգեն Սարգսյանի անվ. Ռազմական ուսումնարանը միաձուլելու մասին…Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Արմեն Ամիրջանյանը:
Հետաքրքիր է ու՞մ անվամբ է կոչվել, այդ նոր միաձույլ ուսմնարանը … Երևի՞ “մարշալ” Սուրիկի))
Նախ մի բան ձեռնարկելուց առաջ պետք է գոնե տվյալ ոլորտի մասնագետ լինել, ոչ թէ ռազմական հանցագործ …
Սահմանապահ զորքեր կոչվածը դա ռազմական միավոր չէ, այլ ուղղակի հերթապահություն իրականացնող ստորաբաժանում։ Իսկ կանոնավոր բանակը ունի խնդիր լուծելու, և կախված պատրաստվածությունից , պայմանավորվում է իր մարտունակությունը և իր դերը տվյալ պետության համար։
Նախկինում մեր Զինված Ուժերը հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորն էին, ինչը չեմ կարող ասել հիմա…
Ներկայիս պաշտոնյաներին խորհուրդ կտամ խորհդակցեն ոլորտի պրոֆեսիոնալների հետ և խստագույնս հետևեն խորհուրդներին, և զերծ մնան հանցավոր ինքնավստահությունից և անձնական արկածախնդրությունից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով