Մուրադ Փափազյանին «անցանկալի անձ» ճանաչելու միակ հիմքը կարող էր լինել պետական անվտանգությանը իբր վնաս պատճառելու վերաբերյալ հավաստի տվյալը.Դանիելյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մուրադ Փափազյանին «անցանկալի անձ» ճանաչելու միակ հիմքը կարող էր լինել պետական անվտանգությանը իբր վնաս պատճառելու վերաբերյալ հավաստի տվյալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուն:

«Ֆրանսիայում միանշանակ բարի համբավ և անձամբ Նախագահի կողմից բազմիցս ընդունելության արժանացած մարդու պարագայում ուղղակի հավատ չի ներշնչում, որ կան այդպիսի վարկաբեկիչ հավաստի տվյալներ։ Ինչևէ, դա պետական գաղտնիք է, և մեր դատողությունները կարող են սահմանափակվել միայն հայ գործիչի հրապարակային գործունեությամբ։

Եվ ահա հապճեպ ի հայտ եկան մի շարք «մամլո խոսնակներ», որոնք ոչ միայն չկարողացան թաքցնել իբր թե իրենց հիացմունքը, այլև դրսևորեցին անհասկանալի իրազեկվածություն՝ կարծես իրենց համար պետական գաղտնիքը հասանելի է։ Ըստ այդ դեմքերի՝ Փափազյանը, մասնավորապես, նսեմացրել է պետական խորհրդանիշերը։ Ըստ Սահմանադրության 21-րդ հոդվածի՝ Հայաստանի խորհրդանիշերն են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ Որքանով ծանոթ եմ Փափազյանի հրապարակային գործունեությանը, նկատել եմ ճիշտ հակառակը՝ սրբորեն պաշտպանում է հիշյալ խորհրդանիշերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի առաջարկում եմ նույն կերպ հրապարակեք խորհրդանիշերը նսեմացնելու կամ այդպիսի փորձի գեթ մեկ փաստ, որը դրվել է իրավասու մարմնի որոշման հիմքում։ Թերևս, դուք դա կարող եք անել՝ կարծես իրազեկվածության խնդիր չունեք։ Կրկնում եմ՝ խոսքը

Հայաստանի խորհրդանիշերի, այլ ոչ թե կուռքերի մասին է …»,- գրել է Դանիելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով