Կրակոցներ՝ Գեղարքունիքում. հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ից կրակված 25-ից ավելի պարկուճ

 

Երեկոյան կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել,  դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգից 25-ից ավելի պարկուճ:

Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  փորձաքրեագետների հետ:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով