Իսկ դեսպանատունն ինչ-որ բան արե՞լ է ընդհանրապես. «Փաստ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» օրաթերթը գրում է.«Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որն օրեր առաջ մահացավ դատարանի դահլիճում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր: Նրա մահվան կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատունը մի քանի տողով չոր, ստանդարտ ցավակցական խոսք էր տարածել՝ նշելով, թե «Գրիգորյանի հիշատակը կմնա Ռուսաստանում ապրող նրա բազմաթիվ ընկերների սրտերում»: Ընդհանրապես, շատերն են նշում, որ Ռուսաստանի ներկայիս դեսպանի՝ Սերգեյ Կոպիրկինի գործունեությունը հաճախ առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս՝ կապված Ռուսաստանի և ՌԴ քաղաքացիների շահերի պաշտպանության առումով իր պարտականությունների կատարման հետ: «Փաստ» թերթը երեկ փորձեց Հայաստանում ՌԴ դեսպանատնից ստանալ մի քանի հարցերի պատասխաններ:

Ի մասնավորի, դեսպանատունը երբևէ ինչ-որ կերպ հետաքրքրվե՞լ է իր քաղաքացու, տվյալ դեպքում՝ Արմեն Գրիգորյանի ճակատագրով, նրա կալանքի օրինականությամբ կամ հիմնավորվածությամբ, զբաղվե՞լ են այս խնդրով, թե՞ ոչ: Հաջորդը՝ արդյո՞ք Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը պահանջելու է, որ լիարժեք, ամբողջական, արդար քննություն անցկացվի Գրիգորյանի մահվան ու դրա համար պատճառ հանդիսացած բոլոր հանգամանքները (այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական հետազոտություններ չիրականացնելու, ժամանակին համապատասխան բուժօգնություն չցուցաբերելու, ինչպես նաև փախանման միջոցի օրինականության տեսանկյունից) պարզելու և բոլոր մեղավորներին պատժելու համար:

Եվ հերջապես, արդյո՞ք դեսպանատունը հետևողական է լինելու այս հարցում: Երեկ ամբողջ օրը մեր բոլոր փորձերը՝ կապ հաստատել դեսպանատան համապատասխան աշխատակիցների հետ, ապարդյուն անցան. պատասխանատուներից ոչ ոք մեր զանգերին չպատասխանեց»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով