Հպարտությունն էս ժողովրդի վզին փաթաթված սանձ է, ու ով հասցնում քաշում է այդ սանձերը` Փաշինյան Քոչարյան զույգից սկսած մինչև աշխարհի տերություններ.Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար   Արթուր  Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

2019-ի օգոստոսին առաջին անգամ ռուսերենով ուղիղ եթեր դուրս եկա և նկարագրեցի Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և բառացի ասացի` «ես չեմ կարծում, որ Հայաստանը կարող է իր դաշնակիցների շարքում ունենալ մի երկիր, որը Ադրբեջանի հետ ունի ռազմավարական հարաբերություններ»: Խոսքը բնականաբար Ռուսաստանի մասին էր: Նույն եթերում ասում ու հիմնավորում եմ, թե ինչու Ուկրաինայում Մոսկվան գլուխը ցավի տակ կդնի, իսկ Կովկասում` ոչ, ինչու այնտեղ կպատերազմի, իսկ այստեղ` ոչ:
Դա հաշվարկելուց ու ասելուց հետո մոտ մեկ տարի շարունակեցի վառ արտահայտված ռոսաստանամետ քարոզը: Տրամաբանությունն էլ պարզ էր՝ ակնհայտ էր, որ Փաշինյանը տանելու է Արցախի հանձնմանը, տեսականորեն դրան դեմ կարող էին լինել ԱՄՆ-ն, Իրանն ու ՌԴ-ն: Ես որևէ շանս չէի տեսնում, որ ԱՄՆ-ն ռազմական օգնություն կտրամադրի մեզ, բացառում էի նաև Իրանի բացահայտ օժանդակությունը, իսկ ոչ բացահայտը բացառվում էր Փաշինյանի օրոք: Տակը մնում էր Ռուսաստանը: Իմ հաշվարկով, եթե կար 1% շանս, որ ՌԴ-ն կարող է օգնել, տեսնելով, որ Հայաստանում կլինեն երախտապարտ ուժեր, ուրեմն պետք էր այդ ուժերին ի ցույց դնել:
Պրակտիկան ցույց տվեց, որ իմ այդ «ի ցույց դնելու» շնորհիվ Մոսկվան էլ ավելի հավաստիացավ, որ քաղաքական առումով կմարսի` մեզ թուրքերի վրա ծախելը հանուն Ուկրաինայի: Նրանք վստահ էին, որ անկախ ամեն ինչից Հայաստանում կլինեն ուժեր, որ կքողարկեն մեր դաշնակցի դավաճանությունը, դե իսկ, պատերազմը պարտված ու քաղաքական դիակ դարձած, Փաշինյանի հետ պայմանավորվելը պրոբլեմ չէր լինի: Լիներ էլ՝ հավատարիմ ընդդիմությանը խոդ կտային:
Իմ այս սարսափելի սխալը հետևանք էր մի եբյոմատ մարտավարության, որը հայ ազգին առնվազն մի 5 տարի է գցել է ինքնակործան շրջապտույտի մեջ: Ժամանակին իմ պես ազգիս մի ստվար զանգված ասում էր` «ով ուզում է լինի, Սերժը` չլինի»: Կար 1% շանս, որ Փաշինյանը կարող ա երկիրը փրկի ու ազգովի գնացին էդ 1%-ի հետևից: Մի քանի ամիս առաջ ինձ և այլոց Ֆրանսիայի հրապարակ էին կանչում, պնդելով, որ եթե կա 1% շանս, որ Փաշինյանին բերողները իրեն կհեռացնեն, Երևանում էքսկուրսիաներ անելով, ուրեմն պետք ա միանալ: Հենց էսօր էլ լիքը մարդ Փաշինյանին չի քննադատում, ասելով՝ «եթե կա 1% շանս, որ դա կօգնի Քոչարյանին, ուրեմն դա չի կարելի անել»:
Ու մարդկանց ստվար զանգվածները չեն ուզում պարզ մաթեմատիկական հարցին պատասխանել՝ լավ, բա էն 99%-ը ի՞նչ ա… Օրինակ երբ ես ինքնամոռաց ուզում էի ռուսներից աղերսել մեզ չծախելը, 99%-ով ամրապնդել եմ իրենց վստահությունը, որ նրանք Հայաստանում խնդիր չեն ունենա մեզ ծախելու դեպքում: Հայաստանի բնակչության մեծ մասը 2018 թվին 99%-ով դատապարտեց Արցախը, Հայաստանն էլ հետը: Քոչարյանի հետ Փաշինյանի դեմ իբր թե դիմադրողները ամեն մի «շարժման» արդյունքում 99% հավանականությամբ ուժեղացնում են Փաշինյանին: Ընդդեմ Քոչարյանի Փաշինյանի ստորությունների մասին լռողներն էլ 99%-ով երկրարացնում են հենց Քոչարյանի կյանքը, որպես Նիկոլի միակ այլընտրանք:
Ամենասարսափելին մեր այս 99% տոկոսանոց հիմարությունը չէ: Ամենասարսափելին այն է, որ մարդկանց մեծ մասը չեն ընդունում իրենց սխալը, նույնիսկ, երբ ակնհայտ է դառնում, որ իրենց 1%-ոց ավանտյուրան 99% տոկոսանոց փորձանք է բերում բոլորիս գլխին:
Գրեթե բոլորը գիտեն, որ սարսափելի սխալ են գործել, ու գրեթե ոչ մեկ չի ընդունում դա… Հպարտությունն էս ժողովրդի վզին փաթաթված սանձ է, ու ով հասցնում քաշում է այդ սանձերը` Փաշինյան Քոչարյան զույգից սկսած մինչև աշխարհի տերություններ: Իսկ սա նշանակում է, որ փորձանքները դեռ նոր են սկսվում ու չեն ավարտվելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

thirteen − seven =