Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը.ՊԵԿ հայտարարություն

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։

Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՀՀ ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու է ՀՀ կենտրոնական բանկի բաց օֆերտայի մասնակից համապատասխան առևտրային բանկին՝ ԱԿԲԱ Բանկ ԲԲԸ-ին կամ Ամերիաբանկ ՓԲԸ-ին։ Վերջիններս ստացված դիմումների հիման վրա ընթացք կտան դիմումում նշված ՀԴՄ-ի անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացմանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով