Հարգելի դատախազներ, զուտ տեղեկացված եղեք, որ Փաշինյանի նշած «Հազարար ԲՄԲՈՒԼ» հեքիաթն առհասարակ գոյություն չունի, իրականում կոչվում է «Հազարան ԲԼԲՈՒԼ», հետներդ բմբուլ չվերցնեք. Վարոսյան

 

Հարգելի դատախազներ, երեկ նստած ուշադիր լսում էիք մի մարդու, ով հեքիաթ մեջբերելով, ձեզ բացատրում էր, թե դատախախազն ինչ բարձրունք պիտի կարողանա հաղթահարել ու ինչպես պիտի դա անի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էփաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ Դատախազության օրվա կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չգիտեմ` ինչ բարձրունքներ եք նվաճելու նրա հետ միասին, ավելի ճիշտ գիտեմ, բայց զուտ տեղեկացված եղեք, որ նրա նշած «Հազարար ԲՄԲՈՒԼ» հեքիաթն առհասարակ գոյություն չունի, հեքիաթն իրականում կոչվում է «Հազարան ԲԼԲՈՒԼ»։

Զի այդ բարձրունքներն ուղևորվելիս, հետներդ բմբուլ չվերցնեք»,- գրել է Վարոսյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով