Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները

Այսօր՝ հուլիսի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները: Նիստը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայողներին կատարված հսկայածավալ աշխատանքի համար և հույս հայտնել, որ 2022 թվականն ամփոփելիս կարձանագրվեն էլ ավելի բարձր ցուցանիշներ:
 «Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, ըստ որի Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները պետք է սինքրոն աշխատեն կենտրոնական ապարատի հետ: Մարզային շրջայցերի ընթացքում մենք բաց և ուղիղ շփում ենք ունենում փրկարար ծառայողների հետ՝ վեր հանելով առկա խնդիրները: Գույքի, տեխնիկայի, շենքային և առհասարակ աշխատանքային պայմանների բարելավումը մեր առաջնահերթությունների թվում են»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:
Ըստ զեկույցների, հաշվետու ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից սպասարկվել է 727.520 զանգ: Արտակարգ դեպքերի և պատահարների թիվը 5767 է, որի հետևանքով զոհվել է 830, տուժել՝ 81.626 մարդ:
«911» ծառայության հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 1345 քաղաքացու, իսկ հոգեբանական աջակցություն՝ 730 քաղաքացու։
Հանրապետությունում էլէկտրաշչակների թիվն ավելացել է 53-ով, վերանորոգվել և վերատեղադրվել են անսարքները:
2022թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից անցկացվել են 22 շտաբային, 7 ցուցադրական և 145 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով 124 գործնական պարապմունքներ և այլն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով