Արցախից հացահատիկի արտահանումն արգելվել է

 

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի տարածքից: Այդ մասին հայտնում են Արցախի գյուղատնտեսության նախարարությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի ներքին գործերի նախարարությանը և Արցախի պետական եկամուտների կոմիտեին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով