Ահազանգ է ստացվել մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքի վերաբերյալ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԻՆ-ում այսօր ահազանգ է ստացվել մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ նյութերի առկայության մասին։ Այս մասին  տեղեկացնում է  ՀՀ ԱԻՆ-ը։

«Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով