ԱՀ Ազգային ժողովում հանդիպել ենք ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների երիտասարդական կառույցների ղեկավար կազմի անդամների հետ.Հենրիխ Դանիելյան

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը  գրում   է 

Արցախ այցի շրջանակներում այսօր ԱՀ Ազգային ժողովում հանդիպել ենք ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների երիտասարդական կառույցների ղեկավար կազմի անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք հետագա համագործակցության հեռանկարները։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում ունենալ փոխայցելություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր միասնական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Խոսել ենք նաև միջազգարին հարթակներում արցախցիների խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ։
Կատարվելիք աշխատանքների իրականացման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է Հայաստանի և Արցախի երիտասարդությանը կապող արագ արձագանքման աշխատանքային խումբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով