Ադրբեջանի իշխանություններն իրենց պաշտոնական ելույթներով շարունակում են ատելություն գեներացել Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ.Արման Թաթոյանը զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի կոմիտեին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հուլիսի 15-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ուղարկել եմ այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ, այդ թվում` կոնկրետ հարցերով քննություն իրականացելու վերաբերյալ:Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը.

«ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցն ապացուցում է, որ իրականում, տարիներով է վարվել հայատյացության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:

Ադրբեջանի իշխանություններն իրենց պաշտոնական ելույթներով գեներացրել և շարունակում են գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, հնչեցնում են սպառնալիքներ և վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ:
Նրանց խոսքերն լայնորեն օգտագործվում են ադրբեջանական տարբեր պաշտոնյաների, հանրային գործիչների կողմից ու արժանանում են հանրային գովասանքի՝ թիրախում ունենալով նաև հայ երեխաների և կանանց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումներն արցախյան 2020թ. 44-օրյա, 2016թ. ապրիլյան պատերազմների ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով:

Զեկույցում տեղ են գտել նաև 44-օրյա պատերազմից հետո այս քաղաքականության նոր դրսևորումները, բերվել են օրինակներ: Օրինակ` սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակը Բաքվում, Ադրբեջանի կողմից հրապարակված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, որոնք ցուցադրում են, թե ինչպես է գործիքով քիմիական ախտահանման ենթարկվում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ» և այլն:

Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը:

Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները:

Դրանք մշտապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և բարձրաստիճան պատվիրակություններին:

ՄԱԿ-ի կոմիտեին առաջարկել եմ`

1. Հետաքննել և բացահայտել Ադրբեջանի իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, մշակութային և այլ հասարակական գործիչների տարածած ռասայական ատելությունն ու թշնամանքը հայերի դեմ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

2. Քննել էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ադրբեջանական հանցանքները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կատարել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, 2016թ. ապրիլյան պատերազմի և ադրբեջանական մյուս զինված հարձակումների ժամանակ:

3. Դատապարտել և միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հայատյաց և ռասայական խտրականության դեմ արդյունավետ կանխարգելման ուղղությամբ, այդ թվում՝ վերադարձնելով Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

5 × four =