Ընդդիմության միջոցառումների կազմակերպումն իրականացվում է կոնկրետ ժամանակացույցի ու սխեմայի շրջանակներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Առաջին հայացքից՝ ընդդիմության գործողություններն անկազմակերպ են եւ ինքնաբուխ։ Անգամ կարող է թվալ, թե որեւէ ծրագիր չկա դրանց հիմքում, սակայն իրականում ընդդիմությունն ունի գաղափարախոսների եւ կազմակերպիչների խումբ, որն աշխատում է դրանց բովանդակության վրա, եւ միջոցառումների կազմակերպումն էլ իրականացվում է կոնկրետ ժամանակացույցի ու սխեմայի շրջանակներում։ Անգամ պայքարի «գործիքակազմ ու վարքագիծ» կա մշակված։

Մեզ պատմեցին, որ փողոցային ակցիաների հետ կապված՝ փոքրիկ ինստրուկցիաներ են կազմվել։ Օրինակ, ասված է, որ ակցիայի մասնակիցները չվիճեն ոստիկանների եւ դժգոհ կամ սադրող քաղաքացիների հետ։ Հակառակը՝ սիրալիր լինեն եւ հարգալից տոնով բացատրեն անհնազանդության ակցիաների իմաստը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանձնարարվել է, որ ճանապարհները փակելիս ուշադիր լինեն եւ անհրաժեշտության դեպքում արագ բացեն ճանապարհը, եթե շտապօգնության մեքենա է անցնում։ Եթե որեւէ վայրում անհնար է ակցիա անել, ապա արագ վերակազմակերպվեն եւ ակցիայի վայրը փոխեն։ Նաեւ ակցիան սկսելուց հետո լայվերով տեղեկացնեն դրա մասին ու կոչ անեն մարդկանց՝ միանալ իրենց։ Առհասարակ՝ բարձրախոսներով անընդհատ հաղորդակցվել անցորդների, տներից հետեւողների հետ եւ կոչ անել, որ պասիվ դիտորդի կարգավիճակից դուրս գան ու միանան իրենց՝ հայրենիքի փրկությունը դա է պահանջում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

seven + sixteen =