Տեղական մարտերի հետքեր՝ Պռոշյան փողոցում.«Հրապարակ«

 

«Հրապարակ« օրաթերթը գրում է․ «Հունիսի 3-ն ընդդիմությունը հռչակել էր քաղաքական ջրբաժանի օր եւ առաջարկել էր ԱԺ արտահերթ նիստ անել։ Սակայն իշխանությունը հակված չէ երկխոսության, եւ նիստը տապալվեց՝  ընդդիմությանը կրկին մղեցին դեպի փողոց։ Դիմադրության շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով նախ շարժվեցին դեպի կառավարություն՝ շրջափակեցին բոլոր մուտքերը։ Ապա, տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը ետնամուտքով հեռացել է շենքից, գնացին Պռոշյան փողոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարության առանձնատների մոտ իսկական զորք էր հավաքված, որը սկսեց բռնի ուժ կիրառել եւ անգամ հատուկ միջոցներ՝ ձայնային ու ծխարձակող նռնակներ, որից բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, ոմանց անգամ հիվանդանոց տեղափոխեցին։ Պռոշյան փողոցում իսկական տեղական մարտերի հետքեր էին՝ կոշիկներ, պատռված շապիկներ»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով