Սիրելի՛ երիտասարդներ, թույլ չտա՛ք ձեր փոխարեն որոշել ձեր ապագան․ Արթուր Ղազինյան

 

Վերջին 50 օրվա բողոքի ցույցերի ընթացքում մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. Ֆրանսիայի հրապարակի միջին տարիքը 35 է, իսկ մեր դեմ կատաղի կենաց-մահու կռիվ տվող զանգվածի միջին տարիքը 65-ից բարձր է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիմա ինչ է՞ ստացվում. երիտասարդները, ում ապագան դեռ առջևում է, Ֆրանսիայի հրապարակում ու Երևանի փողոցներում խաղաղ պայքարում են իրենց ապագայի, նույնն է թե Հայաստանում Հայ մնալու իրավունքի համար, իսկ իրենց կյանքը լավից-վատից ապրած, կյանքի մայրամուտին գտնվող մեր հայրենակիցները հնարվոր բոլոր միջոցներով արգելափակում են այդ պայքարը:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

65-ից բարձր տարիքի մեր հայրենակիցների վարքագծի հիմքում բացառապես էմոցիան ու էգոիզմն է, որով նրանք երիտասարդներին ստիպում են համակերպվել ստորացման ու պարտության հետ, փորձում են թունավորել նախանձի, չարության, պառակտման ու ատելության թույնով՝ զրկելով երիտասարդներին իրենց ապագան կառուցելու բնական ու արդար իրավունքից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա մոտավորապես նման է այն իրավիճակին, երբ ընտանիքի պապիկը որոշում է թոռնիկի մասնագիտությունն ու կյանքի ուղին՝ առանց հարցնելու երեխայի կարծիքն ու հաշվի չառնելով նրա էությանը բնորոշ առանձնահատկությունները:

Հարկ է ընդգծել, որ բոլոր հասարակարգերում մասշտաբային ու համակարգային փոփոխությունները իրագործում են երիտասարդները, իսկ ավագ սերունդը՝ մասնակի մեղավոր լինելով ձևավորված արժեհամակարգային և մտածողության ճգնաժամի համար, առնվազն չեն խանգարում երիտասարդներին իրենց առաքելության մեջ:

Որքան էլ որ ցավալի լինի, պետք է ընդունենք, որ այսօր Հայաստանում ընթանում է սերունդների պայքար, և եթե, Աստված մի արասցե, հաղթի ավագ սերունդը, մենք դատապարտված ենք վերջնական ու անվերադարձ կործանման:

Սիրելի երիտասարդներ, ամենայն հարգանքով վերաբերվելով մեր ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ, թույլ չտաք ձեր փոխարեն որոշել ձեր ապագան, դուք եք ապրելու այդ ապագայում և դուք եք կրելու դրա ամբողջ բեռն ու ծանրությունը»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով