Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. Քննիչ հանձնաժողովի ձևավորումը կտապալե՞ն.«Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի ընդդիմադիր խմբակցություններն 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել եւ դիմել ԱԺ-ին՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու պահանջով։ 8 պատգամավորներին է միացել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։ Սակայն դիմումը ներկայացնելուց հետո, մեր տեղեկություններով, իշխանական «Ազատ հայրենիքի» եւ «Միասնական հայրենիքի» պատգամավորները սկսել են ճնշումներ գործադրել իրենց գործընկերոջ վրա, որպեսզի հետ վերցնի ստորագրությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կանոնակարգ օրենքը 3 օր է սահմանում՝ եթե պատգամավորը դիմումը հետ չվերցնի, հանձնաժողովը կձեւավորվի իրավունքի ուժով, եւ այն կղեկավարի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Իսկ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է Գյուղատնտեսական եւ ներդրումային հիմնադրամների գործունեությունը, որոնց մասին Արցախում լեգենդներ են շրջում, թե ինչ կոռուպցիոն սխեմաներով են աշխատում։

Նշենք, որ Բաբայանի կուսակցությունը փոխել է քաղաքական կուրսը․ Արայիկ Հարությունյանին մերձավոր Բաղունցի փոխարեն խմբակցության ղեկավար է դարձել Մարսել Պետրոսյանը, դրանով է պայմանավորված, որ իշխանական գծից տեղ-տեղ շեղվում են։ Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով