Սա բացահայտ կոռուպցիա է, ՀՀ բոլոր տնտեսվարողների նկատմամբ բացահայտ կեղծարարություն.Սամսոն  Գրիգորյան

Ֆեյսբուքյան  օգտատեր    Սամսոն  Գրիգորյանը   ֆեյսբուքյան  իր էջում  հաղորդում   է ներկայացրել  հանցագործության մասին.

Նկարում նոր սերնդի ՀԴՄ սարքն է, որը ունի Պոս տերմինալի ֆունկցիա։ Հենց այս ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100.000-150.000 վճարել։
Հիմա ԿԲ պահանջով, բանկերը հրաժարվում են այս սարքերի վրա Պոս տերմինալ ակտիվացնել և պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն հեղափոխությունից հետո։ Գագիկ Խաչատրյանի ժամանակ ներկրվածները փաստացի դառնում են ոչ պիտանի։
Ինքս երեք սարք եմ ձեռք բերել և ծախսել 450.000 դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը և ևս 450.000 դրամով ձեռք բերեմ նոր երեքը։
ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե
ՀՀ Գլխավոր Դատախազություն
Սա բացահայտ կոռուպցիա է, ՀՀ բոլոր տնտեսվարողների նկատմամբ բացահայտ կեղծարարություն։
“ԿԱՍԵՑՈՒՄ” Քաղաքացիական շարժումը հորդորում է շատ շտապ այս խնդիրը լուծել՝ ԱՆՎՃԱՐ փոխարինել տնտեսվարողների ՀԴՄ սարքերը։ Այլապես իրականացվելու են անհնազանդության ակցիաներ, համատարած անկանխիկի օրենքի առհամարում և դատական հայցերի մեծ հոսք։ ՀՀ քաղաքացին և տնտեսվարողը քցվելու և տուգանվելու առարկա չեն։
Խնդրում եմ մաքսիմալ տարածել տվյալ հրապարակումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one × 2 =