Փորձի փոխանակում՝ ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի տարածաշրջանային համակարգողների և ՊԵԿ մասնագետների միջև

 

Միջազգային փորձագետները պատրաստ են աջակցել ոլորտի արդիականացմանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության  մի շարք ստորաբաժանումներում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ՝ ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների  համակարգող Մաթիազ Մուրովեքի և նախագծի ղեկավար Միշել Մոնտեմուրոյի հետ: ԵՄ փորձագետները  տեղում ծանոթացել են աշխատանքային գործընթացին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության ծրագրերում և նախագծի կառավարման ոլորտում մասնագիտացած միջազգային փորձագետները ՊԵԿ մաքսային ծառայության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել են ոլորտի մարտահրավերների, ռիսկերի կառավարման և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ հարցեր:

 

Չնայած համավարակով պայմանավորված ծրագրի ընթացքի և նախատեսված միջոցառումները ոչ ամբողջությամբ էին իրականացվել, սակայն կողմերը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը ծրագրի նոր շրջափուլի մեկնարկին առավել սերտ համագործակցելու շուրջ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով