Monthly Archives: Հունիսի 2022

ԲԴԽ-ն գտել է, որ Ջհանգիրյանի մասնակցությամբ հայտնի սկանդալային ձայնագրությունը մոնտաժված է

  ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդի մամուլի ծառայությունը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր՝… Կարդալ ավելին »

ՔԿՀ-ում խոշտանգման արձանագրություն չկազմելու դեպքի առթիվ նախարար Կարեն Անդրեասյանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն

Կալանավորված անձ Ա.Շ-ն մարմնական վնասվածքներով մուտք է գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Ոստիկանության ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրից: Կալանավորված անձի մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ գլխին, վնասվածքների առկայության փաստն արձանագրվել է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրի ներկայացուցիչների կողմից: Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ՔԿՀ-ի բուժաշխատողը բժշկական զննության ընթացքում անձի մոտ նման առերևույթ մարմնական վնասվածքների առկայության դեպքում… Կարդալ ավելին »

Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին

  Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):Այս մասին  տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը;   Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք երկու հանրապետությունների համագործակցության զարգացման գործում: Վահագն Խաչատուրյանը շեշտել է փոխգործակցության առկա հնարավորությունները՝ նկատի առնելով նաև… Կարդալ ավելին »

Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը.Արթուր Ղազինյան

Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:Այս մասին  ֆեյսբուքի  իր  էջում  գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր   Արթուր  Ղազինյանը  Բացատրեմ թե ինչու: Ներկա տրածաշրջանային քաղաքական իրավիճակում Արցախի հարցը ստացել է անկյունաքարային նշանակություն, իսկ Արցախի ժողովրդի, իսկ իրականում առայժմ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական վարքագիծը թելադրում է… Կարդալ ավելին »

Օձուն գյուղի՝ 34-ամյա բնակչի սպանության գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով  նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Օձուն գյուղի 29-ամյա բնակչի և համագյուղացու միջև դեպքի օրը՝ 2021թ. փետրվարի 20-ին, անձնական հարցի… Կարդալ ավելին »

Կասկադյորական ավտովթար՝ Իջևանում. ռուսական համարանիշներով Mazda 6-ը հայտնվել է «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածքում գտնվող արհեստական լճակում

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկացնում  է   shamshyan.com_ը:   Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող արհեստական լճակն ավտոմեքենա է ընկել։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են… Կարդալ ավելին »

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 29-ից 30-ը

  Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, խուլիգանության և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն… Կարդալ ավելին »

Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող կինը վերադարձավ Հայաստան և կալանավորվեց

  Ոստիկանության Սևանի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 29-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Սևանի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Մելինե Գ.-ն, որը 2006թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: `Ծանուցում.… Կարդալ ավելին »

Սեդա Սաֆարյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

  Կառավարությունը որոշել է փաստաբան Սեդա Սաֆարյանին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Հարցը ընդգրկված է կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգում։ Սաֆարյանը եղել է Մարտի 1-ի գործով նախկինում խորհրդարանում ձևավորված փաստահավաք խմբի անդամ: Բացի այդ, Մարտի 1-ի գործով տուժածների ներկայացուցիչն է։

Երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

  Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18… Կարդալ ավելին »