Ուժեղ քամու պատճառով ծառը արմատախիլ է եղել և ընկել մեքենաների վրա

 

Երեւանում այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով Երվանդ Քոչար փողոցում՝ Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի բակում, հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն փլուզվել է դպրոցի տուֆե պարսպի մի հատված, տապալման հետեւանքով վնասվել են դպրոցի դիմաց կայանված Mercedes, Toyota Camry եւ Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով