Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել թիմին։ Որպես կանոն, ընտրյալների խումբ կա, որոնք երկրից երկիր են շրջում հարկատուներիս հաշվին, իսկ մյուսները զրկված են դրանից։ Վերջին օրերին բամբասանքի կիզակետում են Նարեկ Զեյնալյանն ու Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, որոնք բյուջեի հաշվին 10 օրով մեկնել են Երուսաղեմ, թե ինչ առաքելությամբ՝ անգամ թիմակիցները չգիտեն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշվում է միայն․ «Բարեգործական ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 26-ից հունիսի 4-ը Երուսաղեմ (Իսրայել) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին եւ Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանին»:

 

Նշենք, որ ամենահաճախ գործուղում գնացող պատգամավորների շարքում են Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը, Արման Եղոյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ էլի մի քանիսը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով