«Միշելի հայտարարության յուրաքանչյուր բառն ու միտքը քննարկվել ու համաձայնեցվել է փաշինյանի ու ալիևի հետ». Ղազինյան

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը  գրում  է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կրկին անգամ վերահաստատում եմ, որ մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում էր ալիև-փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հակահայկական բոլոր կետերին փաշինյանը տվել է իր համաձայնությունն ինչպես այդ հանդիպման ընթացքում, այնպես էլ իր հանրային ելույթներում:

Այդ հայտարարության յուրաքանչյուր բառն ու միտքը քննարկվել ու համաձայնեցվել է փաշինյանի ու ալիևի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվրոպական խորհրդի մամուլի գրասենյակի կողմից այսօր տարածած հայտարարությունը, որում փորձ է արվում սրբագրել մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված հակահայկական պայմանավորվածությունները, հետևանք է Հայաստանում և Արցախում տեղի ունեցած անհամաձայնության ու բողոքի չընդհատվող հուժկու ակցիաների:

Մեր պայքարն արդար է, իսկ հաղթանակն անխուսափելի . . .»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով